
Արմինֆո. Հունական SKY express ավիաընկերությունը նոյեմբերին կգործարկի Աթենք - Երևան - Աթենք ուղիղ ավիաչվերթը։ Այդ մասին հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը։
Աղբյուրը նշում է, որ թռիչքների իրականացումը կսկսվի նոյեմբերի 6-ից: Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
