Արմինֆո.Արդշինբանկի աշխատակիցները նախաձեռնել են տնկել և աճեցնել սեփական անտառը։ Բանկի ուղերձում, նշվում է. «Արդշինբանկը, որպես Հայաստանի խոշորագույն առևտրային բանկ, լիովին գիտակցում է իր դերի կարևորությունը շրջակա միջավայրի պաշտպանության և այս կարևոր գործով զբաղվող համայնքներին աջակցելու գործում։ Մենք հպարտությամբ հայտնում ենք մեր անտառածածկույթի վերականգնման և ընդլայնման ծրագրի մեկնարկի մասին։ Նախագիծն ընդգծում է բանկային բիզնեսի մեծ դերը մեր երկրի կանաչ ապագայի համար պայքարում»։
«My Forest Armenia» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում անցկացվեց կաղնու սերմերի հավաքումը Գեղարքունիքի մարզի բնական անտառներում: Կազմակերպիչները նախատեսում են 6 հա տարածքում տնկել մոտ 20000 տնկի, որոնք ի վերջո կվերածվի Արդշինբանկի անունով մեծ անտառային տարածքի, այս վերջինն էլ 30 տարվա ընթացքում կկլանի մոտ 150 տոննա CO2 արտանետումներ։
«Անտառները կենսական կարևորություն ունեն Հայաստանի համար, դրանք ոչ միայն մեր երկրի գեղեցկությունն են, այլև մեր ժողովրդի առողջությունը: Հիմա մենք ճամփորդության հենց սկզբում ենք, քանի որ ծառը սկսվում է փոքր հատիկից, որին դեռ սպասվում է անցնել երկար ու դժվարին ճանապարհ։ Իհարկե, կան որոշակի մտահոգություններ, թե արդյոք սերմերը կբողբոջե՞ն կամ տնկիները կպահպանվե՞ն: Բայց մենք սերմերը հանձնեցինք պրոֆեսիոնալների վստահելի հոգածությանը։ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում նմանատիպ ծրագրի վրա մենք արդեն հաջողությամբ աշխատել ենք «My Forest Armenia» կազմակերպության հետ։ Այս նախագիծը սկսվածի շարունակությունն է և հնարավորություն մեզանից յուրաքանչյուրի համար՝ նպաստելու Լոռու մարզի անտառածածկույթի վերականգնմանն ու հզորացմանը»,- ասաց Արդշինբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը։
Լուսինե Ներսիսյան համոզված է, որ այս միջոցառումը ոչ միայն նպաստելու է անտառածածկույթի ավելացմանը, այլև ավելի է համախմբելու Արդշինբանկի թիմին, չէ որ Բանկի կարգախոսն է՝ «Մենք ուժեղ ենք միասին»։
«150 աշխատակիցներ գնացել են Դիլիջան՝ սերմեր հավաքելու։ Այսպիսով, մեր համատեղ ջանքերով մեզ հաջողվեց հավաքել 108 կգ կաղին։ Մենք անհամբեր սպասում ենք տնկիների ի հայտ գալուն, իսկ հետո՝ լիարժեք անտառին։ Սրանում կասկած չունեմ, ինչպես և կասկած չունեմ, որ յուրաքանչյուր տնկված ծառ ոչ միայն նոր քայլ է դեպի առողջ ապագա մեր երկրի անկրկնելի բնության համար, այլ նաև քայլ դեպի մեկից մյուսս, քանի որ միայն միասին ենք մենք ուժեղ»։