Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2024 13:36

Կոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ին

Կոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ին

Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Swift միջազգային համակարգի տարեկան ժողովին՝ Sibos-ին: Միջոցառմանը Բանկը ներկայացնում են Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը և Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Նախատեսված են գործարար հանդիպումներ Կոնվերս Բանկի հետ համագործակցությունների ամրապնդման և ընդլայնման նպատակով:

Sibos-ը համաշխարհային ֆինանսական խոշորագույն միջոցառումներից մեկն է: Այն այս տարի անց է կացվում Պեկինում՝ Connecting the future of finance խորագրի ներքո և միավորում է ֆինանսական ոլորտում ներգրավված շուրջ 10.000 առաջատար մասնագետի, որոնք հավաքվել են քննարկելու ֆինանսական ոլորտի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները:

Տարեկան ժողովի շրջանակում ավելի քան 500 փորձագետ բանախոսներ կներկայացնեն իրենց մտքերն ու կանխատեսումներն՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են արհեստական բանականությունը (AI), թվային արժույթները, թոքենիզացիան, ISO 20022-ը, ESG-ն, ներդրված ֆինանսները, համապատասխանությունը։

Կկազմակերպվեն նաև ավելի քան 125 ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք ցանցային միջոցառումներ՝ Sibos-ի համայնքում կապերի ամրապնդման նպատակով: