Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 15.000.000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Բանկը տեղաբաշխելու է 150.000 (հարյուր հիսուն հազար) դոլարային և 50.000 (հիսուն հազար) դրամային պարտատոմս։
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ԱՄՆ դոլարի դեպքում 6% է, ՀՀ դրամի դեպքում՝ 11%։
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի հոկտեմբերի 21-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։
ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
RUB | 3.75 | 0.01 |
USD | 399.59 | 1.71 |
EUR | 420.17 | 1.52 |
GBP | 506.00 | 0.45 |
CAD | 284.65 | 1.20 |
JPY | 26.63 | 0.13 |
CNY | 54.84 | 0.14 |
CHF | 451.31 | 2.03 |