
Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ:
Սա կարևորագույն քայլ է թե Կոնվերս Բանկի, թե նրա գործընկերների համար, և կարևորագույն փաստաթուղթ՝ ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանն առանցքային ուղղություններում.
Այս համագործակցությամբ Բանկն ընդլայնում է իր միջազգային գործընկերային ցանցը. արդյունքում, իր հաճախորդներին ընձեռում է նոր հնարավորություններ բիզնեսում հաջողելու ու զարգանալու համար:
«Ուզբեկստանի էկոնոմիկան բարեփոխումների շնորհիվ տպավորիչ աճ է ցուցադրում տնտեսության, արտասահմանյան ներդրումների ներգրավման և առանցքային ոլորտների զարգացման հարցում: Kapitalbank-ն այդ երկրում փոխակերպման շարժիչ ուժն է, շուկայի առաջատարներից մեկը, որն այս համագործակցության մեկնարկով դառնում է Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերը ոչ միայն Ուզբեկստանում, այլև ողջ Միջին Ասիայում»,-իր խոսքում հայտնել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:
Նշենք, որ Sibos 2024-ը Swift միջազգային համակարգի տարեկան ժողովն է, որը կայանալու է հոկտեմբերի 21-24-ը Պեկինում:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

