Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024 12:32
Ալինա Հովհաննիսյան

DFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները

DFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությանը: 

 

Նշենք, որ DFC-ն ՝ միջազգային զարգացման ֆինանսավորման ամերիկյան կորպորացիան, ԱՄՆ զարգացման ֆինանսավորման կառավարական հաստատություն է, համագործակցում է մասնավոր հատվածի հետ՝ առավել կրիտիկական խնդիրների լուծումը ֆինանսավորելու համար, որոնց այսօր բախվում է աշխարհը։