Արմինֆո.Ամերիաբանկը պահպանում է առաջատարությունը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում' ընդգրկելով 22%: Այդ մասին Toon EXPO անշարժ գույքի և շինարարության հատվածի մասնագիտացված ցուցահանդեսի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների գծով տնօրեն Վահրամ Գևորգյանը:
"Ուրախությամբ ուզում եմ ասել, որ մեր հաճախորդների հետաքրքրությունն ու վստահությունը էապես աճել է, ինչի արդյունքում այս տարի հիփոթեքային պորտֆելն ավելացել է 50 մլրդ դրամով", - ընդգծել է նա: Ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկավորման ծավալը, նրա հավաստմամբ, հատել է 285 մլրդ դրամի նշագիծը։
Բացի այդ, Գեւորգյանը նշել է, որ Ամերիաբանկն առաջինն էր շուկայում, ով ներկայացրել է էկոհամակարգային լուծումները: Որպես օրինակ նա նշել է MyHome.am (https://myhome.am/home) նորարարական հարթակը, որտեղ ներկայացված են անշարժ գույքի շուկայի բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, այդ թվում ՝ անշարժ գույքի առաջնային շուկայում վարկավորման ողջ գործիքակազմը:
Նշենք, որ Ամերիաբանկի MyHome.am հարթակում կարելի է գտնել 70 ընկերությունների՝ անշարժ գույքի առաջնային շուկայում կառուցապատողների ավելի քան 130 նախագծեր եւ անշարժ գույքի առաջատար գործակալությունների կողմից ավելի քան 1000 առաջարկ երկրորդային շուկայում: Ամերիաբանկի հիփոթեքային վարկերի ավելի քան 50%-ը ձևակերպվել է հենց MyHome հարթակի միջոցով:
![]() | 4.81 | 0.01 |
![]() | 388.08 | -0.78 |
![]() | 430.96 | 0.22 |
![]() | 512.46 | 1.42 |
![]() | 277.56 | -0.46 |
![]() | 26.21 | 0.01 |
![]() | 53.89 | -0.06 |
![]() | 461.01 | 1.64 |