Արմինֆո.Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումն էապես կբարձրացնի ԵԱՏՄ երկրների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, կմեծացնի Իրան արտահանման ծավալները, կբավարարի ապրանքաշրջանառությունը, թույլ կտա տարեկան կտրվածքով մաքսատուրքերի վճարումներից ազատելու հաշվին խնայել 380 մլն դոլար:
Այդս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ հոկտեմբերի 25-ին ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա ասելով՝ Հայաստանի համար լայն հնարավորություններ կբացվեն, քանի որ համաձայնագիրը արտոնյալ պայմաններ է նախատեսում իրանական շուկա հայկական արտահանման մեջ մեծ մասնաբաժին ունեցող ապրանքների արտահանման համար: Այդ թվում ՝ խոսքը գնում է նաև հանքային ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, խմորեղենի, ծխախոտի, գառան մսի մասին, որոնց նկատմամբ գործելու են զրոյական մաքսատուրքեր։
Արդյունաբերական ապրանքների թվում են պղնձի, ցինկի և մոլիբդենի հանքաքարը, արծաթյա իրերը, պղնձի անոդները, գոլորշու գեներատորները, էլեկտրոնային գլանակները, թերմոստատները և այլն: Հասանելիություն կտրվի նաև կուտակիչների համար, կնվազեն ոսկերչական իրերի և դեղորայքի մաքսատուրքերը:
Որոշակի զգայուն գյուղատնտեսական ապրանքների (սմբուկ, պղպեղ, ձմերուկ, սեխ) մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ սեզոնային գնային քվոտաները նաև պլաստմասսայե արտադրանքի համար ։
Նախնական հաշվարկներով, ինչպես նշել է նախարարը, տրամադրված արտոնությունները կծածկեն դեպի Իրան հայկական արտահանման 98 տոկոսը, ինչը հավասար է մոտ 98 մլն դոլարի: Պապոյանը հաղորդել է, որ Հայաստանից Իրան արտահանման համար միջին մաքսատուրքի դրույքաչափը 23 տոկոսից կիջնի մինչեւ 8,1 տոկոս: Մաքսատուրքերի նվազեցման արդյունքում հայկական բիզնեսը կտնտեսի շուրջ 11 մլն դոլար:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-օգոստոսին աճել է 0,9% - ով ՝ կազմելով 457.5 մլն դոլար։
Ընդ որում, արտահանումն աճել է 6,8 տոկոսով՝ մինչև 73 մլն դոլար՝ ներմուծման 0,2 տոկոսով անկման դեպքում՝ մինչև 384,5 մլն դոլար: