
Արմինֆո.2025 թվականին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6% աճը շատ բարձր ցուցանիշ է։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվում է բարենպաստ պայմաններում ապահովել տարեկան մինչև 7 տոկոս տնտեսական աճ, բայց, նույնիսկ, հաջորդ տարվա համար առաջարկվող ցուցանիշը շատ հավակնոտ է: Նախարարը նշել է, որ 2022-2023 թվականներին ապահովվել է ՀՆԱ-ի աճի 7 տոկոսից շատ ավելի մեծ տեմպեր, և դրանով իսկ միջինն ըստ տարիների ստացվում է տնտեսության աճի նույն 7 տոկոսը։
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գլխավոր խնդիրներից է այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ գործարարները կարող են ազատորեն իրականացնել իրենց գործունեությունը և ստեղծել նոր աշխատատեղեր ՝ ներդրումների ներգրավմամբ:
Հովհաննիսյանը նշել է, որ 2024 թվականի վերջին կանխատեսվում է, որ երկրի պետական պարտքի տեսակարար կշիռը կկազմի 49,8 տոկոս, իսկ 2025 թվականի վերջին՝ 53,4 տոկոս: Պետբյուջեի պակասուրդը կկազմի 5.5%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը մտադիր է ներգրավել տարեկան 400-500 մլն դոլար: Հաջորդ տարի պետբյուջեի պակասուրդի մարման համար կներգրավվի 600 մլն դոլար
RUB | 4.75 | -0.04 |
USD | 382.72 | 0.10 |
EUR | 444.15 | -1.53 |
GBP | 504.23 | -1.52 |
CAD | 274.21 | -0.33 |
JPY | 24.86 | -0.27 |
CNY | 53.81 | -0.08 |
CHF | 478.40 | -2.22 |

