Արմինֆո.1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։
«Ակբա Լիզինգի հետ ունենք պայմանագիր և տեղադրել ենք 150 կՎ-ից ավելի արևային կայաններ, որոնց օգտագործումը մեզ համար շատ կարևոր է։ Նախևառաջ մենք հոգում ենք մեր էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ ավելցուկը՝ վաճառում Հայաստանի էլեկտրական ցանցին»,- նշել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Սամվել Ամիրխանյանը։
Առաջիկայում ինստիտուտի տարածքում կգործի թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կատարված տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ, որոնք հիմք ստեղծեցին ոլորտի զարգացման համար:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
RUB | 4.03 | 0.1 |
USD | 401.31 | -1.72 |
EUR | 424.71 | 0.52 |
GBP | 512.11 | -0.46 |
CAD | 285.83 | -0.86 |
JPY | 26.65 | -0.20 |
CNY | 55.25 | -0.23 |
CHF | 457.23 | 1.26 |