Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024 11:58
Ալեքսանդր Ավանեսով

«Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում

«Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում

Արմինֆո. Դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։

 

«Թռիչքի տևողությունը` 1 ժամ 5 րոպե: Airbus 321-200 Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:

 

Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է նաև Վրաստանի զբոսաշրջիկների համար տոնական օրերն անցկացնել Երևանում: Տոմսերն ամրագրեք՝ armenianairlines.am կայքի միջոցով», - ասվում է «Հայկական ավիաուղիներ»-ի հաղորդագրությունում։