Արմինֆո.Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) 2024թ. հոկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 14,2% - ով կամ 592.2 մլն դոլարով՝ մինչև 3.574 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել է 11,4% կամ 426.7 մլն դոլար աճ: Այսպիսով, ՄՀՊ-ը շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
Դրանց առյուծի բաժինը՝ 3.565 մլրդ դոլարը, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 9.2 մլն դոլար: Կարգավորիչի հաշվետվության համաձայն, տարեկան կտրվածքով (2024թ. սեպտեմբերին՝ 2023թ. սեպտեմբերի նկատմամբ) արտաքին ակտիվները կրճատվել են 14.4% - ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 15.3 անգամ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դիտվել է արտաքին ակտիվների 12% աճ եւ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 97% անկում:
2024 թվականի 9 ամիսների ընթացքում ՄՀՊ-ն աննշան կրճատվել են՝ 0,8%-ով կամ 28,3 մլն դոլարով (2023 թվականի 9 ամիսների 1,3% կամ 54 մլն դոլար աճի դիմաց)։ Դա պայմանավորված էր արտաքին ակտիվների 1 տոկոս անկմամբ, ինչին զուգընթաց դիտվել է ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 17,5 անգամ աճ ։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում, ՄՀՊ-ի բաղադրիչների դինամիկան նույնպես բազմակողմանի էր, բայց այն ժամանակ դիտվել էր ակտիվների 1,4% աճ և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 90,7% անկում։
RUB | 4.03 | 0.1 |
USD | 401.31 | -1.72 |
EUR | 424.71 | 0.52 |
GBP | 512.11 | -0.46 |
CAD | 285.83 | -0.86 |
JPY | 26.65 | -0.20 |
CNY | 55.25 | -0.23 |
CHF | 457.23 | 1.26 |