
Արմինֆո.Դեպի ԵՄ երկրներ արտահանման կրճատումը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանի հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ԵՄ արտահանում է, հիմնականում, հանքարդյունաբերական արտադրանք, այդ թվում ՝ պղնձի, մոլիբդենի, ցինկի խտանյութ, ինչպես նաև ալյումինե փայլաթիթեղ, ոոգելից խմիչքներ (գինի, կոնյակ), մեղր: Նախարարը պարզաբանել է, որ Եվրոպա հանքրադյունաբերության արտադրանք արտահանող ձեռնարկությունների իրական սեփականատերերը հայտնվել են արեւմտյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո ձեռնարկությունները փոխել են իրենց ուղղվածությունը, և ապրանքները մատակարարվել են չինական շուկա:
"Այսինքն, որքան նվազել է արտահանումը ԵՄ, այնքան ավելացել է՝ դեպի Չինաստան", - նշել է Պապոյանը։ Խնդիրը համարելով խորքային՝ նախարարն ընդգծել է, որ այն մեր տնտեսության խոցելի կողմերից մեկն է։ "Դեպի ԵՄ արտահանման նվազումը, հիմնականում, պայմանավորված է այդ պատճառներով և ուղղություններով", - ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել է 16,9% - ով ՝ կազմելով շուրջ 1,7 մլրդ դոլար։ Արտահանման ծավալը կազմել է ընդամենը 444,8 մլն դոլար՝ տարեկան 22,7% անկմամբ։ Ներմուծումը նվազել է 14,6%-ով՝ մինչեւ 1,2 մլրդ դոլար:
RUB | 4.87 | 0.05 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 450.11 | 2.50 |
GBP | 515.63 | 3.20 |
CAD | 278.54 | 1.45 |
JPY | 24.47 | 0.23 |
CNY | 54.29 | 0.08 |
CHF | 484.57 | 3.67 |

