Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2024 18:38
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Պապոյան. KfW-ն պատրաստ է միջոցներ տրամադրել ագրոապահովագրության պիլոտային ծրագրի իրականացման համար

Գևորգ Պապոյան. KfW-ն պատրաստ է միջոցներ տրամադրել ագրոապահովագրության պիլոտային ծրագրի իրականացման համար

Արմինֆո.Այս տարի մենք ագրոապահովագրությանն առնչվող խնդիր ունեինք եւ ակտիվ բանակցություններ Էինք վարում գերմանական KfW զարգացման բանկի հետ, որի հետ իրականացնում ենք ագրոապահովագրության պիլոտային ծրագիր։ Այդ մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանի հանձնաժողովներում բյուջեի լսումների ժամանակ հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը,  նշելով, որ արդեն կարելի է խոսել դրանց հաջող ելքի մասին։

 

 Մասնավորապես, նա հայտարարել է , որ KfW-ն պատրաստ է դրամական միջոցներ տրամադրել, իսկ պետությունը՝ համաֆինանսավորել ծրագիրը ։ Բացի այդ, ըստ Պապոյանի, բանակցություններ են ընթանում նաև վերաապահովագրողի հետ ։

 

"Մենք ուզում ենք ծավալներ ունենալ, եթե ոչ՝ ինչպես 2023 թվին, ապա՝ գոնե ավելի շատ, քան 2024 թվին գրանցվեց, որպեսզի 2026 թվին ծավալները վերականգնենք և հետագայում զարգացնենք", - ասել է նա:

 

Պապոյանը հաղորդել է, որ նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարների մի մասը 1.490 մլրդ դրամի չափով և ապահովագրել 15 հազար հա հողատարածք:

 

Հիշեցնենք, որ 2024 թվականին վերաապահովագրական ընկերության ՝ ՀՀ ագրոապահովագրության շուկայից հեռանալու պատճառով ապահովագրական ընկերությունները չկարողացան ամբողջ ծավալով ստանձնել ապահովագրական ռիսկերը ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած բարձր վնասները ։ Այդ իսկ պատճառով ծրագիրը ս.թ. ուշ սկսվեց, ինչի կապակցությամբ անհրաժեշտ էր ժամանակավոր լուծում գտնել 2024 թվականի համար և փոխել ծրագրի մոտեցումը։

 

2024թ. գյուղատնտեսական տարվա պիլոտային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել ոչ միայն սուբսիդավորել ապահովագրավճարները, այլև փոխհատուցել ապահովագրական ընկերությունների ծախսերը ՝ ապահովագրավճարների որոշակի շեմը գերազանցելու դեպքում։

 

Ագրոռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերից և շարունակել է գործել մինչև 2023 թվականը ՝ փաստացի պիլոտային ռեժիմով ՝ ընդգրկելով երկրի վեց մարզ: ԱԸ-ները ապահովագրերի վաճառքը սկսել են 2020 թվականի սկզբին։ Ապահովագրերի գնումը պետության կողմից սուբսիդավորվում է 50-60%-ի չափով ՝ կախված տարերային ռիսկից, իսկ ամբողջական ապահովագրության դեպքում գործում է 10% զեղչ: Վերաապահովագրողը Շվեյցարական խոշոր Swiss Re ընկերությունն էր ։ Ստեղծվել է ագրոապահովագրողների ազգային գործակալությունը (AINA), որին վստահվել է ագրոապահովագրության ստանդարտ արտադրանքի մշակումը, պետական սուբսիդավորման գործընթացի պայմաններն ու կարգավորումը, ակտուարական հաշվարկները և այլ գործառույթներ: