Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2024 18:40
Ալինե Գրիգորյան

Հայաստանի ԱԽ քարտուղարն իրանցի փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումը

Հայաստանի ԱԽ քարտուղարն իրանցի փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումը

Արմինֆո. Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում:

 

ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև վստահությունն ու թափանցիկությունը:

 

ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:

 

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը, ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին ու դրա վերջին զարգացումներին:

 

Ա.Գրիգորյանը հանդիպման երկրորդ մասում պատասխանել է փորձագետների հարցերին: