
Արմինֆո. Հայաստանում 2024թ. հունվար-սեպտեմբերին արտադրվել է 6 851,5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 3%-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն սեպտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 10,9 տոկոսով ՝ մինչև 730,3 մլն կվտ/ժամ:
