Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024 18:00
Ալինա Հովհաննիսյան

Գինու արտադրության ծավալներն 9 ամսում կրճատվել են 27.5%-ով

Գինու արտադրության ծավալներն 9 ամսում կրճատվել են 27.5%-ով

Արմինֆո.2024 թվականի 9 ամիսների ընթացքում բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է ՝ բացառությամբ գինու և շամպայնի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7.4 մլն լիտր գինի, ինչը 27.5%-ով պակաս է նախորդ տարվա ծավալներից: Փրփրուն գինու (շամպայնի) ծավալները նվազել են 25,5%-ով՝ մինչեւ 660,1 հազար լիտր։