
Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 9 ամսում կրճատվել է 0,3% - ով՝ ապահովելով 646.5 մլրդ դրամի հասույթ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ՏՀՏ ոլորտը գրանցել է 67,3% աճ:
