Արմինֆո.Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ. աճել է 3.1%-ով (նախորդ տարվա 5.5% աճի դիմաց)՝ կազմելով 123.4 մլրդ դրամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ստացված հասույթի ընդհանուր ծավալի 92,9% - ն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը ՝ 114,7 մլրդ դրամ, որի տարեկան աճը դանդաղել է՝ 5,5%-ից մինչեւ 4,2%։
