Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2024 11:29
Նաիրա Բադալյան

Հայաստանում կառավարող կուսակցությունում քննարկել են Էկոնոմիկայի նախարարության բարեփոխումները

Հայաստանում կառավարող կուսակցությունում քննարկել են Էկոնոմիկայի նախարարության բարեփոխումները

Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը քննարկել է երկրի Էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող բարեփոխումները:

 

Քաղաքական ուժի հաղորդագրության համաձայն,  նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու բարեփոխումները: Զեկույցով հանդես է եկել նախարար Գևորգ Պապոյանը և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին:

 

Հիշեցնենք, որ Պապոյանը 2022 թվականի նոյեմբերից "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության անդամ է, իսկ 2022 թվականի դեկտեմբերից՝ ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2024 թվականի մարտի 5 - ին։