
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենան հայտնի ռուս դաշնակահար Դենիս Մացուևի համերգները:
Նոյեմբերի 8-ին տեղի կունենա «Դասականն ու ջազը» համերգը, որին Մացուևը ելույթ կունենա ռուս առաջադեմ երաժիշտների հետ։ Ծրագրում ընդգրկված են Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի և Շոստակովիչի ստեղծագործությունները։
Նոյեմբերի 9-ին դաշնակահարը հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Ֆրանց Լիստի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։
«Մշակութային և կրթական նախաձեռնություններին աջակցելը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է: Մենք ուրախ ենք մասնակցել նման կարևոր նախագծին և մեր ներդրումն ունենալ երկրի մշակութային կյանքում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Դենիս Մացուևի անունը անքակտելիորեն կապված է լեգենդար դաշնամուրային դպրոցի ավանդույթների և համերգային ծրագրերի մշտական որակի հետ։ Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին մեծ երաժշտի համերգների իրականացմանն աջակցելու համար»,- նշել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։
Դենիս Մացուև՝ ՌԴ ժողովրդական արտիստ և միջազգային մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր։
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

