Արմինֆո. Հատուկ առաջարկ՝ մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը կատարելով փոխանցումներ դեպի Ուկրաինա և կիրառելով RIA25AM պրոմո կոդը՝ կստանաք փոխանցման միջնորդավճարի 25% զեղչ։
Հաճախորդները կարող են օգտվել ծառայությունից ինչպես ԱրարատԲանկի մասնաճյուղերում, այնպես էլ առցանց՝ www.riamoneytransfer.com կայքի միջոցով: RIA համակարգն առաջարկում է մատչելի սակագներ և արագ փոխանցումներ:
ԱրարատԲանկն արդեն 12 տարի հաջողությամբ համագործակցում է RIA Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի հետ: 2012 թվականից ի վեր այս համագործակցությունը թույլ է տալիս բանկի հաճախորդներին իրականացնել արագ և անվտանգ դրամական փոխանցումներ աշխարհի 182 երկրների ավելի քան 505,000 սպասարկման կետերում:
Երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ԱրարատԲանկը պարբերաբար արժանանում է RIA Money Transfer-ի մրցանակների՝ գործարքների բարձր ծավալների և քանակի, գերազանց սպասարկման որակի, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջներին լիարժեք համապատասխանության համար:
RUB | 4.03 | 0.1 |
USD | 401.31 | -1.72 |
EUR | 424.71 | 0.52 |
GBP | 512.11 | -0.46 |
CAD | 285.83 | -0.86 |
JPY | 26.65 | -0.20 |
CNY | 55.25 | -0.23 |
CHF | 457.23 | 1.26 |