
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները: Այդ մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ԱԶԲ պատվիրակության այցը Գյումրի:
Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի թիմն ուսումնասիրել է նորմատիվ-իրավական բազան, բացահայտել ընթացիկ հայեցակարգային նախագծում առկա բացերը, գնահատել ներդրումային հնարավորություններն ու ենթակառուցվածքային կարիքները: Այս աշխատանքներում ԱԶԲ-ն համագործակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի, մասնավոր հատվածի և գործող ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչների հետ:
"Կողմերը քննարկել են Գյումրիի ներուժը՝ որպես հատուկ տնտեսական գոտի, դիտարկել են հարկային արտոնությունների հնարավորությունները, ենթակառուցվածքի զարգացման պահանջները եւ լոգիստիկ ծառայությունների դերը տարածաշրջանային առեւտրի զարգացման գործում", - ասվում է աղբյուրում:
Նշենք, որ ԱԶԲ-ը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ 2024 թվականի ապրիլի դրությամբ բանկը Հայաստանում իրականացրել է 1.9 մլրդ դոլարի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը:
Բանկի ապրիլյան կանխատեսման համաձայն, 2024 թվականին Հայաստանում սպասվում է 5,7% տնտեսական աճ՝ 2025 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 6%:
RUB | 4.95 | -0.04 |
USD | 378.86 | -0.21 |
EUR | 449.33 | 4.49 |
GBP | 517.90 | 5.17 |
CAD | 276.96 | 1.93 |
JPY | 24.67 | 0.71 |
CNY | 54.48 | 0.05 |
CHF | 487.59 | 8.00 |

