Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2024 18:18
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը

Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը

Արմինֆո.Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը ՝ խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը և տեսակապով ՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիտ Թորոբաևը, Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Երմեկ Կենժեխանուլին, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը:

 

Մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը, ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, միության շրջանակներում գյուղատնտեսությանը պետական աջակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի կանխատեսման համակարգի կատարելագործմանը, մինչև 2030 թվականը ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի դրույթների իրականացմանը, ինչպես նաև համապատասխան համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ճանաչման կարգին: