Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2024 18:34
Ալինա Հովհաննիսյան

Սանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները

Սանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։  Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է տիկին Էլիզաբետտա Ֆալչետտիին և կարևորել Բանկի և Հայաստանի կառավարության միջև գործակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև կոշտ թափոնների ծրագրերին։

Նախարարը տեղեկացրել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը» մոտենում է ավարտին և կարելի է արդեն ընթացք տալ մյուս 8 մարզերի ծրագրին։

Տիկին Էլիզաբետտա Ֆալչետտին հետաքրքրվածություն է հայտնել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, ինչպես նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։

Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր։