Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024 11:17
Ալինա Հովհաննիսյան

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով

Արմինֆո. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է Երևան - Թբիլիսի - Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի: Ավիատոմսերի համար՝ armenianairlines.am», - ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ "Հայկական ավիաուղիներ" ավիաընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ավիաընկերությունն իր առջև նպատակ է դրել զարգացնել միջազգային երթուղիների ցանցը, ինչպես նաև ընդլայնել միացնող չվերթների հարմարավետ մոդելը, որը հիմնված է Երևանով թռիչքների գործող ծրագրի վրա: