Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024 16:17
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ

Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ: Այդ մասին հաղորդում է Հնդկաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

 

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագիրը և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ ստացականը:

 

Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից հիմնադրված Միջազգային արևային դաշինքին Հայաստանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ է մտել 2024թ. նոյեմբերի 15-ից, որի համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 16-ին, Երևանում: