Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024 11:37
Նաիրա Բադալյան

Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտեն

Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտեն

Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ կդառնա ֆինանսների  փոխնախարար Էդուարդ Հակոբյանը: Այդ մասին սոցցանցում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Էդուարդ Հակոբյանը, ով այժմ ֆինանսների փոխնախարարն է, կնշանակվի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար", - նշել է Փաշինյանը:

Հակոբյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի դեկտեմբերից։ Մինչ  այդ նա նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետն էր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, դիմելով իրավապահ մարմինների, դատական համակարգի ղեկավարներին, հայտարարել է, որ իր համբերության բաժակը լցվել է։ <Ինչպես կարող է ինչ-որ մեկը գլուխ բարձրացնել պետության մեջ: Ես ինչ-որ մեկին հի՞մք եմ տալիս հավատալու, որ դա կարող է լինել> ,- հարցրել էր վարչապետը: Դրանից հետո հրաժարական են տվել վերոնշյալ որոշ պաշտոնյաներ, որոնց թվում ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը վարչապետի առաջարկով հրաժարական է տվել ՊԵԿ նախագահի պաշտոնից: Փաշինյանը հայտարարել է, որ ինքը խնդրել է նրանց թողնել իրենց պաշտոնները, պարզաբանելով, որ դրա պատճառները ոչ թե անձնական են, այլ՝ համակարգային, ինչի մասին ինքը հրապարակավ խոսել է: