Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024 13:13
Նաիրա Բադալյան

Կցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը

Կցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը

Արմինֆո. 300-400 հայկական մեծ բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը՝ ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 Հիշեցնենք, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բեռնատարների երթևեկությունը արգելվել էր նոյեմբերի 25-ի երեկոյան՝ վատ եղանակի պատճառով:

"Այս պահի դրությամբ ՀՀ-ՌԴ երթուղում գտնվում է Հայաստանից շուրջ 300 բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ մյուս մասը ձևակերպում է անցնում «Վերին Լարս» անցակետում", - նշել է Վահան Հակոբյանը։

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է ։