Արմինֆո.Արդշինբանկն իր բոլոր քարտապաններին առաջարկում է մասնակցել խաղարկության և շահել 7 հատ MacBook Air նոթբուքերից մեկը՝ կատարելով Հայաստանից դուրս դրամական փոխանցումներ այլ երկրի ցանկացած Visa քարտին:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 26-ը Արդշինբանկի քարտից այլ երկրի Visa քարտին կատարել նվազագույնը 3 փոխանցում՝ յուրաքանչյուրը 20,000 ՀՀ դրամ և ավել չափով:
Բանկի հաղորդագրությունում նշվում է նաև, որ ակցիայի ընթացքում կխաղարկվի 7 հատ MacBook Air 13 MRXQ3 M3 2024։ Ակցիայի ավարտին բոլոր մասնակիցները կստանան վիճակահանության օրը և ժամը պարունակող հաղորդագրություն, ինչպես նաև YouTube-ի փակ հղում, որի միջոցով հնարավոր կլինի հետևել վիճակահանության ընթացքին։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ ավտոմատացված համակարգի միջոցով։
Խաղարկության հիմնական պայմաններից մեկն է տվյալ քարտից առաջին անգամ միջազգային փոխանցում կատարելը։
Եթե դուք Արդշինբանկի քարտապան եք, սակայն արդեն փորձ եք ունեցել կատարելու միջազգային փոխանցումներ, ապա հենց հիմա կարող եք ձեր մոբայլ բանկինգ հավելվածով պատվիրել Visa թվային քարտ, կատարել փոխանցումներ և մասնակցել խաղարկությանը:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով շուրջօրյա զանգերի կենտրոն 012 222222 հեռախոսահամարով։
RUB | 3.71 | -0.04 |
USD | 390.88 | 0.74 |
EUR | 411.09 | 1.95 |
GBP | 492.12 | 1.32 |
CAD | 277.44 | -2.05 |
JPY | 25.42 | 0.15 |
CNY | 53.90 | 0.04 |
CHF | 441.47 | 2.77 |