Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Երևանում առաջին անգամ անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին։ Մրցանակը շնորհվել է տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման և իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։
Այս փակ միջազգային միջոցառումը ծառայել է որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով պետական պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային և ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։
Ֆորումի առանցքային թեմաներն էին թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները եւ Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։
RUB | 3.57 | -0.01 |
USD | 392.97 | 1.34 |
EUR | 414.58 | 2.27 |
GBP | 497.66 | 3.62 |
CAD | 280.61 | 1.85 |
JPY | 25.88 | 0.01 |
CNY | 54.21 | 0.19 |
CHF | 444.69 | 0.61 |