Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 12:05
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար

ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր տնտեսական շահերը խթանում են արդյունաբերական գործընկերության ենթակառուցվածքի զարգացումը։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ "Ռուսական արդյունաբերող-2024" միջազգային համաժողով-ցուցահանդեսի լիագումար նստաշրջանում։

Նրա խոսքով, որոնք մեջբերում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, դրա օրինակն է ընդունված նոր ռազմավարական փաստաթուղթը՝ "Մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները", որը սահմանում է ԵԱՏՄ երկրների գործունեության առաջնահերթությունները տնտեսության իրական հատվածում: Դրանց թվում են միության ներքին շուկայի ներուժի օգտագործման գործում ջանքերի միավորումը, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը արտահանման շուկաներում ։

ԵՏՀ նախարարը համաժողովի մասնակիցներին պատմել է նաև ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի մասին:

"Դա ինտեգրման նոր մակարդակ է տնտեսության իրական հատվածում։ Որպես աջակցության միջոց սահմանվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից համատեղ նախագծերի իրականացման համար տրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքի սուբսիդավորումը միության բյուջեից։ Մեր երկրների ղեկավարները հավանություն են տվել նման նախագծերի համար աննախադեպ պայմաններին ՝ դա անդամ պետության ԿԲ առանցքային տոկոսադրույքի հարյուր տոկոսանոց փոխհատուցումն է։ Նոր մեխանիզմը մշակվել է որպես պիլոտային, և նախագծերի արտոնյալ վարկավորման համապատասխան համակարգը ԵԱՏՄ - ում կգործի հինգ տարի", - ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Գոհար Բարսեղյանն ամփոփել է, որ բիզնեսի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությունը թույլ կտա փոխըմբռնման հասնել Եվրասիական կոոպերացիոն նախագծերում մասնակիցների ներգրավման արդիական հարցերի լուծման գորրրծում, որոնց հիմքում ընկած է փոխադարձ հետաքրքրությունը: