Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 20:42
Ալինե Գրիգորյան

Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։

Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։

Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

ԱԶԲ ներկայացուցիչը լսել է փոխնախարարի դիտարկումները, որի արդյունքում կիրականացվեն հավելյալ ուսումնասիրություններ և լրամշակված ծրագիրն առաջիկայում կներկայացնեն քննարկման։