Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024 13:42
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստը

Հայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստը

Արմինֆո. Դեկտեմբերի 10-12-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նիստը: Այդ մասին ասվում է ՍԾՏՀ ԽՎ հաղորդագրությունում։

Ինչպես նշում է աղբյուրը, Բյուրոյի 70-րդ և միջխորհրդարանական կազմակերպության կոմիտեի 64-րդ նիստերը տեղի կունենան դեկտեմբերի 10-ին, իսկ ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը կանցկացվի դեկտեմբերի 11-12-ը:

Նշենք, որ ՍԾՏՀ ԽՎ-ն իր նստաշրջաններն անցկացնում է տարին երկու անգամ։ Ներկայումս կազմակերպությունում նախագահում է Հայաստանը: Այդ իրավունքը հանրապետությունն ստացել է ընթացիկ տարվա մայիսին Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր ասամբլեայի 63-րդ լիագումար նիստի անցկացումից հետո: