Արմինֆո. Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին: Այն Բանկին է հանձնվել նոյեմբերի 22-ին՝ Visa Cashless Forum-ի շրջանակում: Անվանակարգում հաղթողը որոշվել է այնպիսի չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են նորարարական, թվային պրոդուկտների, ծառայությունների մշակումն ու ներդրումը:
«Թվային փոխակերպումը, ժամանակակից ու նորարար պրոդուկտների ներդրումը, թվային լուծումների շնորհիվ բանկային ծառայությունների որակի ու անվտանգության ապահովումը, գործընթացների արդյունավետության բարձրացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթությունն են: Շնորհակալություն ենք հայտնում VISA-ին երկարամյա համագործակցության համար և թվային փոխակերպման, նորարարական ծառայությունների և լուծումների ուղղությամբ Բանկի ջանքերը բարձր գնահատելու համար»,-ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է, որ վերջին տարիներին, թվային փոխակերպման շրջանակում, Բանկն իրագործել է մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում՝ Converse Mobile-ի թարմացված՝ ավելի լայն հնարավորություններով ու լուծումներով տարբերակի գործարկումը, С360 պրոդուկտային հարթակը, բիզնեսի ֆինանսավորման հարթակը, գործընթացների թվայնացումը:
RUB | 3.66 | 0.09 |
USD | 394.64 | 1.67 |
EUR | 416.82 | 2.24 |
GBP | 500.84 | 3.18 |
CAD | 281.76 | 1.15 |
JPY | 26.32 | 0.44 |
CNY | 54.50 | 0.29 |
CHF | 448.25 | 3.56 |