
Արմինֆո. Դեկտեմբերի 2-ին Կենտրոնական բանկը հյուրընկալել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Նիստին որպես դիտորդ մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատվիրակությունը:
Հայաստանի ԿԲ հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսական վիճակը, իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, պարտադիր պահուստավորման կիրառման յուրահատկությունները և անշարժ գույքի շուկայի վիճակը երկրներում:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

