
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից Հայաստանին 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Քաջարանի թունելի կառուցման համար: Ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի լիագումար նիստում քննարկումներ են ընթանում բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագրի շուրջ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով ՝ նախագիծը նախատեսվում է իրականացնել "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում: Փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին։
Նախագծի համաձայն, նախատեսվում է կառուցել մոտ 7 կմ երկարությամբ թունել և արդիականացնել Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման ճանապարհի մոտ 4 կմ երկարությամբ հատվածը (Քաջարանի թունելի մուտքը Սիսիան - Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի հատումն է):
Նախագծի կարիքների համար նախատեսվում է մոտ 160 հողամասերի օտարում: Աշխատանքների իրականացման մոտավոր ժամկետը կկազմի շուրջ 6 տարի: Նախատեսվող շինարարական աշխատանքների մոտավոր արժեքը (ներառյալ ԱԱՀ) կազմում է 144,6 մլրդ դրամ (կամ մոտ 369 մլն ԱՄՆ դոլար):
Նախատեսվում է, որ նախագծի իրականացման արդյունքում գոյություն ունեցող երթուղին կկրճատվի 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի 80 կմ/ժ-ի, իսկ Քաջարան-Ագարակ ճանապարհի երթուղին կկրճատվի մոտ 40 րոպեով: Ըստ վարկի պայմանների՝ տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 4%, մարման ժամկետը' 20 տարի, որից 5-ը' արտոնյալ ժամանակահատված:
RUB | 4.98 | 0.01 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 444.54 | 0.09 |
GBP | 508.19 | -0.62 |
CAD | 276.01 | 2.44 |
JPY | 24.54 | -0.05 |
CNY | 53.98 | 0.01 |
CHF | 474.45 | -0.70 |

