Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024 14:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատատեղերի աճը չի կապում ստվերից դուրս գալու հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատատեղերի աճը չի կապում ստվերից դուրս գալու հետ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատաշուկայում աշխատատեղերի աճը չի կապում ստվերից դուրս գալու հետ։ Այդ մասին նա հայտարարել է ՀՀՀ-ի հարցազրույցում։

Նախարարը դժգոհել է, որ վերջին 5 տարվա ընթացքում աշխատատեղերի ցանկացած աճ Հայաստանում պայմանավորում են միայն ստվերից դուրս գալով։ <Այո, ստվեր կա, բայց այդ ստվերը պետք է մի օր սպառվի, թե՞ ոչ: 400 հազարից հասել ենք 500 հազարի՝ ասել են՝ ստվեր, 500 հազարից՝ 600 հազարի, կրկին՝ ստվեր, 600 հազարից՝ 700 հազարի՝ ստվեր, և այսօր աշխատաշուկայում ունենք 779.1 հազար աշխատատեղ, հասնելով 800 հազարի նշագծին, և մեզ նորից ասում են, որ դա ստվերն է", - նշել է Պապոյանը։

Նա բացառել է նման ելքը, հաղորդելով, որ այս տարվա հոկտեմբերին գրանցվել է 11 հազար նոր աշխատող, ինչը 6,7 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, 11,6 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը՝ կազմելով ավելի քան 234 մլրդ դրամ։

<Եթե նախկինում ստվեր կար, նշանակում է, որ բոլորն աշխատանք ունեին, բայց՝ ստվերում, ինչը նախորդ համակարգի խայտառակությունն է: Բայց ճէ որ դա այդպես չէ", - ասել է Պապոյանը։

Գերատեսչության ղեկավարն իր խոսքերը փորձել է հիմնավորել նաև աղքատության մակարդակի ցուցանիշով։ Նրա ասելով՝ այս տարվա հոկտեմբերին աղքատության մակարդակը կազմել է 23,7 տոկոս, որը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 1,1 տ.կ. - ով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ նրա, 1,2 տոկոսից նվազել է մինչև 1,1 տոկոս: "Սա պետական քաղաքականության արդյունք է և վկայում է տնտեսության աճի ներառականության մասին", - ասել է Պապոյանը: