Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։
2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։
Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ երկու լայնամասշտաբ նախագծերի իրականացմանը։
Առաջին ծրագրով հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ կկառուցվի բնակելի ավան։ Երկրորդ ծրագրով բնակելի ավան կկառուցվի Գյումրիում Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար։
RUB | 3.85 | 0.10 |
USD | 402.72 | 3.13 |
EUR | 422.90 | 2.73 |
GBP | 510.09 | 4.09 |
CAD | 286.31 | 1.66 |
JPY | 26.70 | 0.07 |
CNY | 55.36 | 0.52 |
CHF | 454.18 | 2.87 |