Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024 14:00
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Ալժիրը ցանկանում են համագործակցել առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում

Հայաստանն ու Ալժիրը ցանկանում են համագործակցել առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում:

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժի իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: