Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024 15:21
Ալեքսանդր Ավանեսով

Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 89,469 մլն եվրոյի վարկ

Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 89,469 մլն եվրոյի վարկ

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին կտրամադրի 89,469 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ: ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ են ընթանում բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագրի շուրջ:

Իր ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է ս.թ. նոյեմբերի 1-ին: Բյուջետային աջակցության շրջանակում վարկային ռեսուրսներն ուղղվելու են երկրի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը՝ հարկաբյուջետային կայունության ծրագրի իրականացման և ֆինանսական շուկաների զարգացման շրջանակներում: Միջոցները կներգրավվեն 6 - ամսյա LIBOR+ 0.5% լողացող տոկոսադրույքով, որն այս պահի դրությամբ կազմում է 3.175%:

Բյուջետային աջակցության ծրագիրը պարունակում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում ՝ հարկաբյուջետային համակարգը, պետական պարտքը, ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականության բարելավումը, արժեթղթերի թողարկման և կառավարման կարգի կատարելագործումը, ֆինանսական գործիքակազմի և կորպորատիվ կառավարման ընդլայնումը, ինչպես նաև թափանցիկության բարձրացումը: