Արմինֆո. Հայաստանի արդյունաբերական հատվածը 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով հասել է երկնիշ տարեկան 11,7% աճի (մեկ տարի առաջվա 0,5% անկումից)՝ ապահովելով 2,4 տրլն դրամ (6.1 մլրդ դոլար) ծավալ։ Դինամիկայի բարելավումը պայմանավորված էր վերամշակող արդյունաբերության աճի տեմպերի արագացմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտի անկման պահպանման պայմաններում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն ս.թ. հոկտեմբերին արդյունաբերական հատվածն աճել է 10,9% - ով ՝ մինչև 275,5 մլրդ դրամ (711,4 մլն դոլար)։