Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024 11:40
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում աճել են թե դոլարով, թե ռուբլով գործարքները

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում աճել են թե դոլարով, թե ռուբլով գործարքները

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 2-6-ը միայն մեկ անգամ իրականացվել են դոլարով, եւ երեք անգամ՝ ռուբլով գործարքներ, իսկ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին հարթակը դատարկ է եղել: Եվրոյով գործարքներ արդեն մեկ ամսից ավելի չեն իրականացվում։ Այնուամենայնիվ, չնայած որոշակի պասիվությանը, շաբաթվա վերջում դոլարային գործարքների միտումը  46,3% անկումից հասել է 53% աճի, ինչը նկատվել է ռուբլով գործարքներում, որոնց միտումը 60,5% անկումից շրջադարձ է կատարել դեպի 2,6 անգամ աճի: Արդյունքում՝ ռուբլով գործարքները սկսել են գերակշռել, բայց դրանց շաբաթական ծավալը շատ չի գերազանցել դոլարային գործարքների շաբաթական ծավալը:

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (02-06.12.24-ը ' 25-29.11.24-ի համեմատ) դոլարի առքի միտումը զգալի աճ է գրանցել վաճառքի անկման արագացման հետ մեկտեղ, եվրոյի առքուվաճառքի միտումը շրջադարձ է կատարել դեպի անկում, ինչը նկատվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց միտումը նույնպես ուղղվել է դեպի անկում։

Արդյունքում՝ ս. թ. դեկտեմբերի 2-6-ը դրամը շաբաթվա սկզբին շարունակելով թուլանալ դոլարի և եվրոյի նկատմամբ,  հինգշաբթի օրվանից սկսել է ամրապնդվել, համապատասխանաբար, ԱՄՆ դոլարի նկատմամբ  403,5-ից մինչև 396 դրամ /1 դոլար, և եվրոյի նկատմամբ՝ 425-ից մինչև 420,5 դրամ / 1 եվրո, իսկ ռուբլու նկատմամբ սկսել է թուլանալ ՝ 3,78-ից մինչև 3,93 դրամ/1 ռուբլի։ Մեկ տարի առաջ  դեկտեմբերի 6 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 404 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 436,5 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,33 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին՝ և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։