Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024 11:58
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Պապոյան. Զբոսաշրջային հոսքի արագ վերականգնում, ինչպես նախորդ տարի, տեղի չունեցավ, բայց մենք տեսնում ենք որակական փոփոխություններ

Գևորգ Պապոյան. Զբոսաշրջային հոսքի արագ վերականգնում, ինչպես նախորդ տարի, տեղի չունեցավ, բայց մենք տեսնում ենք որակական փոփոխություններ

Արմինֆո. Տարին բավականին հաջող էր զբոսաշրջության առումով: Զբոսաշրջային հոսքի արագ վերականգնում, ինչպես նախորդ տարի, տեղի չունեցավ, բայց մենք տեսնում ենք որակական փոփոխություններ։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում 2024 թվականի արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ։

Այդ առնչությամբ նա նշել է, որ էակապես փոխվել է զբոսաշրջային ուղղությունների աշխարհագրությունը։ Եթե նախկինում պատմականորեն, նախարարի ասելով, մեր զբոսաշրջային հոսքը կախված էր մեկ ուղղությունից, ապա այժմ դրա մասնաբաժինը նվազել է մինչև 40%: "Եվ դա տեղի է ունեցել ոչ թե այդ ուղղության դինամիկայի նվազման, այլ այլ ուղղությունների աճի հաշվին",- ասել է Պապոյանը:

Որպես օրինակ՝ նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ի հայտ են եկել նոր զբոսաշրջային ուղղություններ, որոնք նախկինում մեզ հասանելի չէին, մասնավորապես, Հարավային Կորեան, Ճապոնիան, Չինաստանը։ "Այստեղ ցուցանիշները բավարար չեն և բարձր չեն, և, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք շարունակական աճ այդ ուղղություններով", - նշել է նախարարը: Դրա հետ մեկտեղ, Պապոյանն ուշադրություն է հրավիրել նաև դեռևս չլուծված բարդ խնդիրների վրա։ Մասնավորապես, նա այդ առնչությամբ վկայակոչել է որոշակի գործընկեր երկրների դիրքորոշումը, որոնք դեռեւս Հայաստանի սահմանները նշում են կարմիր գծով, ինչը վախեցնում է զբոսաշրջիկներին եւ ազդում աճի տեմպերի վրա: Հղում անելով միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներին՝ Պապոյանը նշել է, որ Հայաստանն ավելի անվտանգ երկիր է, քան այն պետությունները, որոնք պատերազմ են տեսել տասնամյակներ առաջ:

 "Այդ պատճառով մենք դեռ շատ աշխատանք ունենք իրականացնելու միջազգային գործընկերների հետ, որպեսզի ներկայացնենք մեր զբոսաշրջության գրավչությունն ու հնարավորությունները", - նշել է գերատեսչության ղեկավարը:

 

Նախարարը հետագա գործողությունների թվին է դասել նաև ենթակառուցվածքների զարգացումը, միջազգային շուկաներում ավելի ագրեսիվ մարքեթինգային քաղաքականությունը, հյուրանոցային և ռեստորանային համալիրների զարգացումը և ուղիղ ավիաչվերթների հաճախականության ավելացումը: Խոսելով վերջինիս մասին՝ Պապոյանը հաղորդել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործարկվել են մեկ տասնյակից ավելի նոր ուղիղ չվերթներ՝ ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական: Միաժամանակ, նա ընդգծել է, որ բացի նոր չվերթների շարունակական ավելացումից, գերատեսչությունն աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի վերջիններս իրականացվեն ոչ թե գիշերային, այլ ցերեկային ժամերին:

Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի վերջին տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ, ինչը 2% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ։ Ավանդաբար, Հայաստանում հանգստանալ նախընտրող զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (43 %), որոնց հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (11%), Իրանից (7%), ԱՄՆ-ից (3%), Հնդկաստանից (2%), Ֆրանսիայից (1,4%), Չինաստանից (1,5%), Գերմանիայից և Ուկրաինայից (1,2-ական տոկոս), Ֆիլիպիններից ( 1%) և այլն: