Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024 10:26
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ՆԳՆ. Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է երթևեկության համար

ՀՀ ՆԳՆ. Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է երթևեկության համար

Արմինֆո. ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

ՆԳՆ ՓԾ հաղորդագրության համաձայն, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։