Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ֊ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ համատեղ այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Ծավի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ճակատենի բնակիչների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյաները ներկայացրել են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, պատասխանել նրանց հուզող հարցերին, գույքագրել առկա խնդիրներն ու պայմանավորվել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ` գյուղացիների կողմից բարձրացված հարցերին լուծման ուղղությամբ։
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |