Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024 15:23
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը:

ՀՀ ԱԺ հաղորդագրության համաձայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական հանձնաժողովի 64-րդ նիստը:

Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում: