Արմինֆո. Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում դեկտեմբերի 10-ի դրությամբ քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է ավելի քան 45 հազար մարդ։ Նախագծի նպատակն է մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի 2025թ.-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
Քվեարկության միջանկյալ արդյունքներով առաջատար երեք ոլորտներն են երեխաների առողջությունը, կրթությունը, գիտությունը` քվեների, համապատասխանաբար, 54,4, 19,8 և 6,3 տոկոսներով: Բացի նշված
ոլորտներից, քվեարկության են ներկայացված նաև հետևյալ ուղղությունները՝ կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ և սպորտ։
Ամերիաբանկը մեկ հոլովակով ներկայացրել է Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող 8 ոլորտներն ու դրանց հետևում կանգնած մարդկանց` իրենց երազանքներով ու նպատակներով:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի կայքում քվեարկությանը մասնակցել կարող են բոլորը, իսկ Ամերիաբանկի հաճախորդների քվեն MyAmeria հավելվածով քվեարկելու դեպքում տասնապատկվում է։ Քվեարկության արդյունքներն Ամերիաբանկի կայքում թարմացվում են յուրաքանչյուր օր։ Քվեարկությունը բաց է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը:
Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ,
ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: