
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը, նախ, շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։
Նախարարը հանձնարարել է ընթացքում գտնվող և նոր մեկնարկող ծրագրերին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները։
Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։
Նշենք, որ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը ։ ՓԲԸ-ը Հայաստանի տարածքում սպասարկում է 220/110 կվտ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի փակ օղակաձև ցանց: Նրա հաշվեկշռում է գտնվում նաև "Լոռի" հողմակայանը՝ 2,64 մՎտ ընդհանուր հզորությամբ 4 ագրեգատներով։ "Բարձրավոլտ էլեկտրացանցերի" հիմնական գործառույթներից են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի (հզորության) փոխանցումը, երրորդ երկրներ էլեկտրաէներգիայի տարանցումը, ոլորտում գիտահետազոտական և նախագծային աշխատանքների իրականացումը, էներգաօբյեկտների և էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: