Արմինֆո. Roots Furniture կահույքի ընտանեկան արտադրությունը, որը սպառողին առավել հայտնի է Acobian Furniture ապրանքանիշով, երկու տասնամյակից ավելի պատմություն ունի. բոլոր ավանդույթները փոխանցվել են ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանի պապիկից։
Ընկերության արտադրությունն իրականացվում է առանց թափոնների արտանետման, ներդրված է հատուկ փոշեհեռացմապպն համակարգ, որը գործարանի տարածքից հավաքում է թեփը և դարձնում վառելիք՝ լուծելով ջեռուցման խնդիրները:
Roots Furniture ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ այն համալրվել է արևային վահանակներով և հատուկ տեխնոլոգիաներով՝ ընդլայնելով և ավտոմատացնելով արտադրությունն ու զրոյացնելով հոսանքի ծախսերը։
«Տարիներ առաջ խորանալով ավտոմատացման մեջ՝ ռոբոտներ, ռոբոտաշինություն, ավտոմատացում կարողացա համադրել տրադիցիոն արտադրությունը նոր տեխնոլոգիաների հետ։ Այսպես ստեղծեցի կահույքի ավտոմատացված արտադրություն, որը ապահովում է որակ և ինքնարժեքից ցածր գներ։ Ինդուստրիալ 4-րդ հեղափոխությունը «խելացի» սարքերի մասին է, որի մշակույթը փորձում ենք բերել Հայաստան. «խելացի» սարքերի մուտքը Հայաստան նմանատիպ արտադրամասերի միջոցով պետք է լինի։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել նոր տեխնոլոգիաները, թափոնների վերամշակման մեծ փոշեկուլներ, ջեռոց, չորանոցներ և արևային պանելներ՝ դարձնելով արտադրությունն ավելի արագ, որակյալ և նվազագույն սխալներով։ Ակբա Լիզինգի հետ շատ հեշտ է եղել համագործակցությունը»,- նշել է Roots Furniture ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանը։
Roots Furniture-ի արտադրանքն այժմ ներկայացված է Հայաստանի մի քանի տասնյակ խանութներում։ Այժմ ընկերությունն արտահանումներ է իրականացնում միայն Ռուսաստան, առաջիկայում ցանկանում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է: